Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ

404
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ., 14:01
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ

Հայտնաբերվել և վնասազերծվել են Ադրբեջանի օդային տարածք ապօրինի ներթափանցած անօդաչու թռչող սարքեր, որոնց միջոցով փորձ է կատարվել Իրանից Ադրբեջան թմրանյութեր տեղափոխել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։ Նշվում է, որ կանխվել է Իրանից Ադրբեջան ընդհանուր 22 կգ 900 գ թմրանյութի մաքսանենգ տեղափոխումը։