Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
![]() Ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին ներառել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) տվյալների բազայում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով համապատասխան կայքի տվյալներին։ Հաղորդվում է, որ տվյալների բազայում ընդգրկելու հիմք է նշվել Ռուսաստանի զինված ուժերին հրապարակայնորեն աջակցելը։ Բացի այդ, Յակուբովիչի վերաբերյալ գրառման մեջ նշվում է, որ նրա վարած «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հաղորդման թողարկումներին մասնակցում են նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցներ։ ТАСС-ի հաղորդմամբ՝ տվյալների բազայում նրա ընդգրկման հիմք է հանդիսացել նաև այն, որ հեռուստահաղորդավարը հանդես է եկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման օգտին, նախագահական ընտրությունների ժամանակ բազմիցս հանդես է եկել որպես Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի վստահված անձ, ինչպես նաև այցելել է Ղրիմ։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
