Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ բանակում դրական մեծ դերակատարություն ունեին գնդերեցները»․ Նաիրի Հոխիկյան

96
Այսօր, 21:54
«Գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ բանակում դրական մեծ դերակատարություն ունեին գնդերեցները»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ես շարունակում եմ խիստ կասկածներ ունենալ, որ բանակում հայ զինվորների այսքան շատ մահերի հեղինակը հենց ադրբեջանական կողմի կրակոցներն են։ Պատահական չէ, որ մահացածները հիմնականում եղել են առաջնագծի դիրքերում, մահացել են կրակոցից։
Ամեն ինչ համընկնում է, բայց պաշտոնապես չի ասվում, թե ում կրակոցից։
ՊՆ -ն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե բանակում զինվորների մահերը ինքնասպանություններ կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք են։
Եթե հավատանք այդ խոսքերին, ապա մյուս տրամաբանական հարցն է առաջ գալիս՝ իսկ դա ինչո՞ւ է այդպես շատացել։
Գուցե նրանից է, որ բանակից հեռացվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները, և զինվորները զրկվեցի՞ն հոգևոր սնունդ ստանալու հնարավորությունից, այլևս որևէ զսպող բարոյական արժեք չկա, և մարդիկ միմյանց նվաստացնում են բանակում։
Եթե հավատանք, որ Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքով չեն զոհվում հայ զինվորները, ապա գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ զինվորականների մարդկային ու բարոյական դիմագծի վրա դրական մեծ դերակատարություն ունեին Եկեղեցու գնդերեցները, որոնց հեռացնելով՝ բանակում շատացան խոշտանգումները, նվաստացումները և սպանությունները»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան