«Զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա». Գևորգ Դանիելյան
![]() ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել հերթական COP-66 և բարձր ամբիոններից հնչեցնել ստանդարտ «մտահոգ» զեկույցներ։ Իսկ իրականությունը դաժանության աստիճանի պրիմիտիվ է. զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում՝ անհեռատես, այսրոպեական շահամոլության պատճառով, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա, քանզի այս դեպքում ավելանում է աղքատությունը ցանկացած գնով հաղթահարելու իմիտացիան, մանավանդ, եթե ունակ չեն այլ աշխատող տարբերակ տեսնել։ Դե իսկ զանգվածային աչքակապության համար COP-երից լավ միջոցառում դժվար էլ գտնվի։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
