Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում քաղաքական մտքի բացակայության պայմաններում Փաշինյանի՝ կոշիկ մաքրելը դառնում է հասարակական-քաղաքական օրակարգի թեմա». Նարինե Մկրտչյան

28
Այսօր, 20:06
«ՀՀ-ում քաղաքական մտքի բացակայության պայմաններում Փաշինյանի՝ կոշիկ մաքրելը դառնում է հասարակական-քաղաքական օրակարգի թեմա». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղաքական մտքի իսպառ բացակայության պայմաններում Փաշինյանի՝ կոշիկ մաքրելը դառնում է հասարակական-քաղաքական օրակարգի թեմա։ Երբ կուսակցությունները խոր ճգնաժամի մեջ են, երբ չունեն քաղաքական առաջարկներ, երբ ԶԼՄ-ներն ու հանրությունն անլրջանում են՝ չնայած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերներին, վարչապետն էլ կարող է կոշիկ մաքրել և դրանով «երջանկացնել» բոլորին։
Ութ տարի շարունակ կոշիկ մաքրելով Նիկոլ Փաշինյանը աղետալի օրակարգ է թելադրում և իրականացնում։ Եվ այդ օրակարգը փոխել չի հաջողվում։ Այն փոխելը բարդ է, այդ իսկ պատաճռով բոլորը գերադասում են հետևել կոշիկ մաքրելու քաղաքական գործընթացին։ Այս դեպքում մի մասը ծիծաղում է, մյուս մասը՝ ծափահարում։
Եվ այդպես կոշիկ մաքրելը դառնում է հասարակական-քաղաքական օրակարգի և գործընթացի մաս։ Վաղն էլ վարչապետ Փաշինյանը կարող է ուղիղ եթերում, ասենք, ածիլվել։ Քննադատեք, որքան կարող եք և իսպառ հուղարկավորեք քաղաքականությունը, քաղաքական պայքարը և պետական կառավարումը»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան