Սյունիքի մարզում 10 ամսական երեխա է մահացել
![]() Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 10 ամսական աղջնակ է: Հայրը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:00-ին ինքը մոտեցել է աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում, ինչից հետո զանգահարել է հիվանդանոց, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։ Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
