Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ն Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված՝ օգնության հատուկ մեխանիզմ կկիրառի». Զելենսկի

95
Այսօր, 14:24
«ԵՄ-ն Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված՝ օգնության հատուկ մեխանիզմ կկիրառի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի բազմաթիվ մարզերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Եվրոմիությունը հրատապ օգնություն ցուցաբերելու հատուկ մեխանիզմ կկիրառի։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո։

Զելենսկու խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում և համայնքներում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարման հետ կապված խիստ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Առավել ծանր իրավիճակ է Կիևում, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Դոնեցկի մարզերում և Խերսոնում։

«Ուրսուլային ներկայացրել եմ առկա խնդիրները, և մենք պայմանավորվել ենք, որ Եվրոմիությունը կկիրառի արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հատուկ մեխանիզմ։ Դա թույլ կտա Ուկրաինային օպերատիվ կերպով տրամադրել միջոցներ՝ ներկայումս առավել հրատապ կարիքների համար։ Թիմերն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։