«TRIPP նախագիծը չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը». Բաղայի
![]() TRIPP նախագիծը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով TRIPP նախագծի և Հայաստանում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանին հստակ ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված տարածաշրջանում ամերիկյան ուժերի հնարավոր ներկայության հետ։ Բաղային նշել է, որ Իրանին հավաստիացրել են՝ նախագծի շրջանակում ԱՄՆ-ի զինված ուժեր չեն տեղակայվի, իսկ դրա իրականացումը կվերահսկեն հայկական ընկերությունները։ Այդուհանդերձ, նա շեշտել է, որ Թեհրանը ուշադիր հետևում է զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կհայտնի իր դիրքորոշումը։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
