Ապարանի ԲԿ–ում նորածին է մահացել. հարազատները մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում
![]() Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՆԳՆ Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն, և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։ Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական մարմին։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
