Չեխիայի վարչապետը խոստովանել է Սենատի ընտրությունների «աղետալի» ձախողումը
![]() Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն իր ANO շարժման արդյունքները Սենատի ընտրություններում անվանել է «աղետալի», որտեղ կուսակցության 13 թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել երկրորդ փուլում, հաղորդում է iDnes-ը։ Բաբիշի խոսքով՝ ANO-ն այժմ կանգնած է վերագործարկման առաջ։ Վարչապետը նշել է, որ կուսակցությունը պետք է հասկանա, թե ինչու է պարտվել և գնահատի իր անդամների աշխատանքը։ «Արդյունքն աղետալի է մեր շարժման համար։ Եվ՛ քաղաքային, և՛ Սենատի ընտրությունները», - մեկնաբանել է վարչապետը քվեարկության արդյունքները։ «Որոշ անդամներ կարծում են, որ մեր ապրանքանիշը երաշխավորում է համոզիչ հաղթանակ։ Սակայն մյուս կուսակցությունները ամեն ինչ արեցին մեզ շրջանցելու համար», - հավելել է նա։ Քվեարկությունից առաջ Բաբիշը հայտարարել է խորհրդարանի վերին պալատում ուժերի հավասարակշռությունը փոխելու մտադրության մասին, որտեղ ներկայում գերակշռում են արևմտամետ ընդդիմության անդամները։ Սակայն երկրորդ փուլում ANO-ի 13 թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել, և քաղաքական ուժը կորցրել է Սենատում իր միակ պաշտպանված տեղը։ ANO շարժումը թեկնածուներ է առաջադրել 27 ընտրատարածքներից 24-ում։ Նրանք անցան երկրորդ փուլ 13 շրջաններում, սակայն առաջին փուլում միայն երկուսը հաղթեցին։ Առաջին փուլից հետո Բաբիշն ընդունեց իրավիճակի դժվարությունը։ Նա նշեց, որ ANO-ն երկրի ամենաուժեղ քաղաքական ուժն է, «բացառությամբ Սենատի»։ Կուսակցության խմբակցությունը Սենատում այժմ կունենա 14 անդամ՝ մեկով պակաս, քան ընտրություններից առաջ։ Հոկտեմբերի 16-17-ին Չեխիայում վերընտրվեց 81 տեղանոց Սենատի մեկ երրորդը։ Չեխիայում խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, գերիշխում է օրենսդրական գործընթացում, սակայն Սենատը կարևոր դեր է խաղում սահմանադրական փոփոխությունների ընդունման և Սահմանադրական դատարանի դատավորների հաստատման գործում։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
