Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
![]() Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը ունեցել է երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է երեք մոտեցումներից միայն մեկը՝ 185 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 189 կգ ծանրություն: Այս վարժությունում նա 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Երկամարտի 338 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ հայտնել էինք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
