«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ կսկսվեն Գրենլանդիայում։ «Շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզական աշխատանքները մեր նոր՝ հիանալի Գրենլանդիայում»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը նշել է, որ փորձագետների կարծիքով՝ Գրենլանդիայում կան հեշտ արդյունահանվող նավթի հսկայական պաշարներ, որոնք «շատ ավելի մեծ են, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ երկրի պաշարները»։ Նա հավելել է, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող այս կղզին նաև «հավասարը չունի» ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության տեսանկյունից։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ տարածքի վրա ցանկացած հարձակում «անխուսափելիորեն կանցնի Գրենլանդիայի տարածքով», որտեղ տեղակայված պաշտպանական միջոցները կկարողանան «առանց դժվարության ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը, հրթիռները կամ սպառազինության այլ տեսակներ, որոնք դեռ նույնիսկ չեն հորինվել»։ Նշենք, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան սեպտեմբերի 22-ին համաձայնագիր են ստորագրել կղզում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու վերաբերյալ։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
