Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

«Վնասազերծվել է զինված անձ». ՆԳՆ ոստիկանություն

84
Այսօր, 11:42
«Վնասազերծվել է զինված անձ». ՆԳՆ ոստիկանություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։
Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։
Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։
Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: