Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ

272
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ., 23:48
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքներն անտեսելու մեջ և հայտարարել, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես նրան ասացի. արա՛ ինչ ուզում ես, միայն թե նավթավերամշակման գործարաններին մի՛ հարվածիր... Լավ կանի՝ դադարեցնի դա, գրողը տանի»,- ասել է նա լրագրողներին։
Թրամփի խոսքով՝ Զելենսկին կարող էր վաղուց լուծել Մոսկվայի հետ հակամարտությունը, սակայն նախընտրեց դա չանել՝ «խնդիրներ ստեղծելով ամբողջ աշխարհի համար»։
«Առաջարկում եմ, որ նրանք (ուկրաինացիները — խմբ.) նոր առաջնորդ գտնեն, ով կկարողանա գործարք կնքել (Ռուսաստանի հետ խմբ.)»,- եզրափակել է Թրամփը։