Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
227
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ., 21:24
![]() ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» մակնիշի և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Լ․ Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ս․ Ստեփանյանի մահը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր։ |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
