20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
![]() Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։ Պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
