ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը
![]() Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։ «ԱԺ-ն ԱԺՈ-3-Ն որոշմամբ փաստացի հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, ինչը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև ՄԻԵԿ 9-րդ հոդվածին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին, ուստի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ինչպես ԱԺՈ-3-Ն որոշման ընդունման կարգի, այնպես էլ Կառավարության ծրագրի համապատասխան դրույթներին տրված խորհրդարանական հավանության սահմանադրականության հարցը»,- գրում է լրատվամիջոցը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
