Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

«Տևական հրադադար է, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարող է խախտել»․ Ոսկան Սարգսյան

63
Այսօր, 12:42
«Տևական հրադադար է, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարող է խախտել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը տևական հրադադարը որպես կայացած խաղաղություն է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կլայացած փաստ է, վերջին 2 և ավելի տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև զոհեր և վիրավորներ չեն եղել և այլն։ Շաքիում իր տանը ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից ծանր վիրավորված Անի Ավետիսյանին Նիկոլ Փաշինյանը վիրավոր չի համարել։ Փաշինյանը խաբում է հանրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղություն չկա, տևական հրադադար է, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարող է խախտել։ Կխախտի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի կամ ուշացնի Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան