Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

«Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է ատելությունն ու թշնամությունը»․ Տիգրան Աբրահամյան

69
Այսօր, 09:42
«Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է ատելությունն ու թշնամությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:
Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել»: