Պակիստանը հարյուրավոր զինվորներ է ուղարկել Սաուդյան Արաբիա
![]() Պակիստանի իշխանությունները հարյուրավոր զինվորներ են ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Եմենում հուսիների հետ սրվող հակամարտության պատճառով, հաղորդում է EFE իսպանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայությունների աղբյուրներին։ «Պակիստանը տասնամյակներ շարունակ պահպանել է Սաուդյան Արաբիայում ռազմական ներկայություն՝ մարզումների և լոգիստիկ նպատակներով, բայց այժմ հարյուրավոր լրացուցիչ զինվորներ է ուղարկել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի շրջանակներում», - ասել է Պակիստանի անվտանգության ծառայության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Աղբյուրը չի նշել, թե քանի զինվոր է արդեն ժամանել կամ որտեղ են նրանք տեղակայված, ինչպես նաև չի տրամադրել տեղեկատվություն Ռիադի բազաներում պակիստանյան ինքնաթիռների տեղակայման մասին։ Նա հավելել է, որ Պակիստանը պատրաստվում է ավելի շատ զինվորներ ուղարկել։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
