«Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում». Բագրատ Միկոյան
![]() Նիկոլ Փաշինյանն այսօր իր ճեպազրույցում ադրբեջանցի զինվորին արդարացնելու ձախողված փորձից հետո, այունամենայիվ, ստիպված եղավ ասել, որ նա հանցագործություն է կատարել, սակայն, փորձեց հավասարության նշան դնել ադրբեջանցի դիվերսանտի և քաղաքական հետապնդման ենթարկվող ՀՀ 2-րդ նախագահի, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: TV5–ի հաղորդմամբ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով․ «Համարյա վստահ էի, որ առանձին չի ասելու, որ ադրբեջանցի զինվորը հանցագործ է, այլապես գալիք հանդիպմանը էրդողանի գրքի փոխարեն էդ զինվորի նկարն էին գիրկը տալու և նկարելու: Համարենք՝ էս անգամ նախագահը իրեն փրկեց գիրկը մի բան վերցնելուց: Ի տարբերություն ներկա խայտառակության՝ նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում և արժանանում վարչապետների փաղաքշանքին»։ Նշենք, որ այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ»:
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
