«Մի ամսվա ընթացքում խաղաղությունը կզրոյացնենք․ մեր մարտավարությունը դա չէ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանն էլ է ասում՝ խաղաղությունը հաստատված է, բայց երկու կողմերից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները կարող են վնասել խաղաղությանը: «Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են, Հայաստանից էլ են հնչում հայտարարություններ, որ խաղաղության կոնտեքստում նեգատիվ են: Տարբերությունն այն է, որ Հայաստանում նման հայտարարություններ հիմնականում անում է ընդդիմությունը, Ադրբեջանում այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից են արվում նման հայտարարություններ: Հետևաբար, Հայաստանի իշխանություննե՞րն էլ պիտի նման հայտարարություններ անեն: Եթե ինչ-որ երկրի իշխանություն խաղաղությանը վնասող հայտարարություն է անում, Հայաստանի իշխանությո՞ւնն էլ պետք է անի հայտարարություն, հետո՝ ուրիշ, հետո՝ ուրիշ... Մի ամսվա ընթացքում խաղաղությունը կզրոյացնենք: Մեր մարտավարությունը դա չէ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ պետք է հոգ տանենք խաղաղության համար։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
