«Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ, զրույցներ լինելու են»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադառնալով Թուրքմենստան կատարելիք այցի ընթացքում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հնարավորությանը՝ նշեց․ «Մենք ընդամենը մեկ ամիս առաջ հանդիպումներ ենք ունեցել և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, բայց ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, այսինքն՝ այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ, բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր լինի, բայց շփումներ, զրույցներ լինելու են, և շատ դեպքերում նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք, երբ արձանագրել ենք փոխադարձ կամ որևէ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
