«Այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են»․ Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չի կատարել։ «Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, պարոն Մեդվեդևը ինչո՞ւ է դա անում. մանավանդ ես նրա հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ երկար մենք իրար հետ աշխատել ենք, բայց հիմա այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են. հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա է մեր ճանապարհը»,- նշեց Փաշինյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
