«Թուրքիայի ուղղությամբ Մակրոնի շարժը զարմանալի չէ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիան Թուրքիայի հետ հոկտեմբեի 2-ին ստորագրում է պաշտպանական գործակցության աննախադեպ համաձայնագիր՝ ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է գործակցության խորացում ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների և ռազմա-տեխնիկական մատակարարումների շրջանակում։ Օրինակ, 2021 թվականից ի վեր Հայաստանի հետ ինտենսիվ պաշտպանական հարաբերության մասին խոսող, և ի դեպ՝ միայն Արցախի հայաթափումից հետո դրա վերաբերյալ առաջին փաստաթուղթը ստորագրած Ֆրանսիան, Հայաստանի հետ չի կառուցում այդպիսի տրամաբանությամբ հարաբերություն։ Իհարկե պրագմատիկ տեսանկյունից դա պարզ է։ Ֆրանսիան բազմակի ավելի մեծ շահեր ունի Թուրքիայի ուղղությամբ, քան Հայաստանի։ Բայց, սա իհարկե «ռուս–թուրքական սպառնալիքի» ապոլոգետներն ու այդ «սպառնալիքը» ԵՄ գնալու միջոցով չեզոքացնելու հորդորների հեղինակները չեն նկատել և չեն նկատելու։ Որովհետև չկա «տեսողությունը» բացող շոշափելի մոտիվացիան։ Եվ հակառակը։ Այդպիսով, հոկտեմբերի 2–ին ստորագրվել է ճանապարհային քարտեզ, Անկարայում։ Դա օրինակ, արդեն իսկ բավականին դժգոհություն է առաջացրել Հունաստանում, որը միջերկրծովյան ռեգիոնում Ֆրանսիայի գործընկերն է։ Հույներին անհանգստացնում է Թուրքիայի հետ Ֆրանսիայի պաշտպանական մերձեցման հեռանկարը։ Հայաստանին դա անհանգստացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե՞ համարում են, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ մերձենալով է «փրկելու» Հայաստանը։ Ֆրանսիան ինքն իհարկե փորձում է փրկել իր տնտեսությունը։ Բավականին ծանր վիճակում գտնվող տնտեսության համար, մեղմ ասած, շատ կարևոր են ռազմաարդյունաբերական կոոպերացիայից բխելիք միլիարդավոր եվրոները։ Իսկ Թուրքիան ունի ռազմաարդյունաբերությունը զարգացնելու որոշակի ներուժ, պահանջարկ, հավակնություններ։ Միաժամանակ, Թուրքիան ԵՄ համար ունի նաև քաղաքական նշանակալիություն և դրա մասին Եվրահանձնակատարները հայտարարում են շատ բաց։ Այդպիսով, Թուրքիայի ուղղությամբ Մակրոնի շարժը զարմանալի չէ։ Մտահոգիչ է, թե ոչ, այս հանգամանքը դեռ պետք է հասկանալ ամբողջ խորությամբ, դիտարկելով ֆրանս-թուրքական աննախադեպ ճանապարհային քարտեզի հետագա ծավալումն ու ընթացքը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
