«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
![]() Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Սա ճշմարտություն է։ Մենք դրան զգուշությամբ ենք հետևում»,- ասել է Մեդվեդևը։ Որպես օրինակ նա նշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը։ «Տեսեք։ Սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկա ղեկավարությունը հասկանում է, որ դա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայում փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները»,- հայտարարել է նա: Մեդվեդևը չի հստակեցրել, թե իր կարծիքով կոնկրետ որ պետություններն են նման փորձեր ձեռնարկում։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակվող փոփոխությունների ֆոնին։ |

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
5901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
8100:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
8900:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5400:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
62Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
73Երեկ, 23:12
