«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
![]() «Հրապարակը» զրուցել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի հետ: «- Ադրբեջանցու ներխուժումից հետո Անգեղակոթում ի՞նչ տրամադրություններ են: Գյուղացիները ի՞նչ են մտածում կատարվածի մասին: - Մարդիկ այդ փաստը շատ վատ են ընդունել, շատ բարկացած են, բայց դե ունենք այն, ինչ ունենք: - Ադրբեջանցի զինված տղամարդը կրակել է անօգնական կնոջ ոտքին: Հանցագործը անակնկալի է բերել հայ ընտանիքին: Այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար: Փաստորեն մեր իրավապահները ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդին: -Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում: - Իսկ եթե զինված թշնամիները նաև շան վրա կրակեն: Շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար: - Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել ա մարդիկ են ապրում: Տեսել ա էդ տան դուռն ա բաց, ըտեղ ա մտել: - Իսկ ինչպե՞ս է հնարավոր հատել սահմանը, 15-20 կիլոմետր խորանալ ու աննկատ մնալ: - Սարեր ա լրիվ: Ինչ կարգի էլ, որ զգոն լինես, տարբեր խնդիրներ կան: Մառախուղ ա, հազար ու մի հարց: Փոսեր կան, զինվորը ուշ ժամերին կարա էդ փոսերով գա մտնի հայկական սահման: Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու: - Այդ ադրբեջանցի զինվորը մի քանի օր շարունակ կարողացել է հայաստանյան իրավապահներին մատների վրա խաղացնել, մինչև որ ի վերջո կրակել է հայ կնոջ վրա ու նոր բռնվել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Թաքնվելու շա՞տ տեղեր կան ձեզ մոտ: - Իրավապահները մի քանի օր թռչող սարքերով, «ռազվեդչիկներով» լավ սանրել են տարածքը, բայց ոչ մի հետք չեն գտել, մտածել են Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: Ես կարծում եմ, որ Շաքի գյուղը հատուկ չի ընտրել, ուղղակի դա է մոտ եղել, չնայած Շաքիից վերև ուրիշ ավելի մոտիկ գյուղ էլ կա: Միգուցե դրա տեղը չի իմացել: Կամ էնտեղ փակ դուռ չի գտել: Սահմանամերձ գյուղերում պետք ա բոլորը շուն պահեն: Վախենալ պետք չի ամեն դեպքում: Կարա ադրբեջանցի չլինի, ուրիշ խուլիգան լինի, պետք ա զգոն լինել միշտ: Դռները փակ պահել ու շուն պահել․․․»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
|

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10802:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
15400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
167Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
156Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
167Երեկ, 23:12
