«Ալիևը «բոչկա է գլորել» Նիկոլ Փաշինյանի վրա»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում իր ելույթում հայտարարել է․ «Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը»։ Ալիևը հավելել է․ «Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական իշխանավորները կատարում են Իլհամ Ալիևի բոլոր պահանջները, ժողովրդին խաբում են իբր հաստատված կեղծ խաղաղությամբ, Ադրբեջանի բռնապետը չի բավարարվում այդ զիջումներով, նա արդեն «բոչկա է գլորում» Նիկոլ Փաշինյանի վրա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան (լուսանկար)
3414:00
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը»․ Խալաֆ Խալաֆով
6713:54
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:31
«Կառավարության փիառ-միջոցառումների իրական հետևանքները»․ Դավիթ Գալստյան
7113:30
«Հ1-ի բացատրությունը էժանագին կռուտիտ էր»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6813:06
«Որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6512:54
