Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Մեր աղբյուրներն ասում են, որ սահմանված չափորոշիչներն այլեւս երկրորդ պլան են մղվել՝ ծառայության են ընդունում առանց բացառության բոլորին, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ նրանց, ովքեր անբարեխիղճ ծառայության համար ժամանակին հեռացվել են ծառայությունից: Եվ ոմանք նաև սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, և բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա, ինչպես նաև՝ չկա պատշաճ հսկողություն»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
