Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
![]() Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է կասկածելի իրեր լինեն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան 17 տարեկան աղջիկ է: Ոստիկանները նրան ծնողի հետ հրավիրել են բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված, որն աղջկա հայտարարության համաձայն «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։ Երեխան իր ծնողին, ծնողն էլ իրավապահներին հայտնել է, որ այն գնվել է Դավթաշեն թաղամասում գտնվող դեղատներից մեկից։ Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժին։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
