«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
![]() Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։ Բանակը կրճատելու ցանկացած փորձ այսօր պետք է բարձրաձայն հարցականի տակ դրվի։ Հայաստանին պետք է ավելի ուժեղ, ավելի մարտունակ և ավելի պատրաստված բանակ, ոչ թե ավելի փոքր բանակ։ Պետական պաշտոն զբաղեցնող մարդը, որը երբեք չի ծառայել և միաժամանակ որոշում է զինված ուժերի ճակատագիրը, առնվազն պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է ինքը պահանջում այն պարտականությունից ազատում, որը պատրաստ է պարտադրել ուրիշներին։ Մի ժամանակ բանակում ծառայելը տղամարդու պատիվ էր։ Պաշտպանել հայրենիքը՝ պարտք էր։ Այդ արժեքները չպետք է վերածվեն անցյալի հիշողության։ Իսկ եթե բանակի կրճատման իրական նպատակը ուրիշ է, թող իշխանությունը բաց ու ազնիվ ասի՝ ո՞ւմ պահանջն է կատարում և ո՞ւմ է պետք թույլ հայկական բանակը։ Ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։ Մի՛ վախեցեք Ալիևի ճնշումներից։ Մի՛ թուլացրեք բանակը՝ հանուն որևէ մեկի պահանջների։ Ուժեղ պետությունը խաղաղություն է պահպանում ուժեղ բանակով, ոչ թե սեփական պաշտպանունակությունը քայքայելով։ Հայաստանի բանակը սակարկության առարկա չէ։ Բանակը հայրենիքի վահանն է։ Այդ վահանը կրճատելու ցանկացած քայլի համար պատասխան պետք է տրվի ժողովրդին»։ Աղբյուրը` Միհրան Մախսուդյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
