«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան
![]() «Ընտրությունները Հայաստանում չեն կայանում, սովորաբար ընտրություններում հաղթանակ տարած այն մարդիկ, որոնք իշխանության ներկայացուցիչներ չեն, իրենց աշխատանքը սկսում և ավարտում ե ՔԿՀ-ներում․․․ Դա տեղի ունեցավ Վանաձորում և Գյումրիում․ բոլորը հիշում են, թե իշխանությունն ինչ սադրանքներ հրահրեց և մարդիկ հայտնվեցին բանտերում։ ՔՊ-ն իշխանազավթման հերթական պրոցես է տանում, նշանակումներ է կատարելու և ոչ թե ընտրություններ են լինելու»,- «24 Նյուզ»-ի հետ զրույցում նշեց գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները կարող են հաղթանակ տանել։ «Ախուրյան համայնքը Գյումրիին մոտ է, այնտեղ կան ընդդիմադիր զարգացած կառույցներ, բայց այնտեղ մասնակցելու է միայն ՔՊ-ն, նույնիսկ գրպանային կուսակցությունները չեն մասնակցում․․․ Չեն մասնակցում, որովհետև յուրաքանչյուրը հասկանում է, որ ընտրությանը մասնակցելը բանտի ուղեգիր է»,- մեկնաբանեց Պողոսյանը՝ նկատելով, որ նույնիսկ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերը չեն համարձակվում մասնակցել ընտրություններին։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
