«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան
![]() «2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ Այս տարի արդեն իմ գրասենյակի ուժերով ամեն օր հինգ-վեց ընտանիք ընդունում ենք։ Մարդիկ ցանկանում են տեր կանգնել իրենց իրավունքին։ Խաղաղության պայմանագրի նախագծում իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում նման մեխանիզմ, միջազգային տրիբունալների դռները բաց են։ Դա կարևոր է ոչ միայն արցախցիների գույքի, այլև՝ 10-15 տարի անց Հայաստանի համար՝ քաղաքականության տեսանկյունից»,- այս մասին ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն միանշանակ ունի անելիք, կարող է Ադրբեջանից պահանջել, մանավանդ որ կա միջազգային տրիբունալի որոշում, որ Ադրբեջանը պարտավոր է պահպանել հայերի թողած գույքը, և այդ որոշումը չի վերացել։ «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքով երաշխավորված է, մանավանդ, երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության ընթացքում․․․ Վերադարձի իրավունքը հիմնականում գույքային իրավունքի ներքո է դիտարկվում, դրա համար մենք շեշտը դնում ենք գույքային իրավունքի վրա, իսկ այն, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա՝ փոխհատուցում իրենց գույքի դիմաց՝ թեկուզ 10 կամ 20 տարի անց, ես դրանում համոզված եմ»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։ |

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
13017:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
10216:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
8116:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
11515:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
10214:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
16614:00
