Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

181
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ., 11:24
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև՝ ովքեր են կրակոցների հեղինակները։

Տեսանյութը՝ 24TV-ի