«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենալով ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում՝ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ «Հարավային Կովկասի հարցում մեր տեսակետը չափազանց հստակ է։ Հուսալով ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատվի։ Գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի՝ լուծման ուղղությամբ ցուցաբերած կամքը։ Վճռաբար առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի։ Տարիներ շարունակ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները պայմանավորում էր այն բանով, որ Ադրբեջանի տարածքն օկուպացված է։ Գրեթե 6 տարի 44-օրյա պատերազմն ավարտված է, հիմա Ադրբեջանն է օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները, սակայն Թուրքիան չի բացում ՀՀ-ի հետ ցամաքային սահմանները։ Եթե ՀՀ-ի հետ խաղաղության ձգտեր՝ կբացեր»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
13017:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
10216:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
8116:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
11515:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
10214:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
16614:00
