Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները
![]() Լոս Անջելեսում կայացել է հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության 78-րդ հանդիսավոր արարողությունը։ Մրցանակաբաշխության գլխավոր հաղթող է դարձել «Այրիների ծովախորշը» սարսափ-կատակերգական ժանրի սերիալը։ Apple TV-ի նախագիծը հաղթել է 14 անվանակարգերում, այդ թվում՝ որպես լավագույն կատակերգական սերիալ՝ սահմանելով մեկ եթերաշրջանի ընթացքում կատակերգական սերիալի ստացած արձանիկների թվի նոր ռեկորդ։ Մեթյու Ռիսը մրցանակ է ստացել՝ որպես կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասան, Սթիվեն Ռութը՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասան, իսկ Քեյթ Օ’Ֆլինը՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասանուհի։ Միևնույն ժամանակ, Ռիսը «Էմմի» մրցանակ է ստացել նաև որպես մինի-սերիալի լավագույն դերասան՝ «Իմ ներսի հրեշը» թրիլերում ունեցած դերակատարման համար։ Նա պատմության մեջ դարձել է առաջին դերասանը, որը մեկ երեկոյի ընթացքում հաղթել է դերասանական երկու անվանակարգերում։ Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի է ճանաչվել Ռեյ Սիհորնը՝ «Բազմաթիվներից մեկը» սերիալում ունեցած դերի համար։ Թոմ Փելֆրին մրցանակ է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասան՝ «Առաջադրանքը» սերիալում ունեցած դերակատարման համար։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
