Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում լրջագույն քննարկումների տեղիք տվեց միջազգային մի հետազոտություն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համաձայն), որի՝ մեր երկրում 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է վերջին հետազոտությունը։ Ըստ աղբյուրի՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։ Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար։ Հ․Գ․ 2․ Պետական մարմիններն են բջջային օպերատորների միջոցով լատինատառ նամակներ տարածում՝ թքած ունենալով օրենսդրության վրա։ Հ․Գ․ 3․ Վիճակը մոտ է օրհասականին, ինչի մասին կարող ենք դատել սոցցանցերից, և միակ մխիթարանքն առանձին կրթօջախներում այս հարցին խիստ հետևող մանկավարժական ու վարչական անձնակազմի առկայությունն է»։ |

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
17706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
20204.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
20303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
19830.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
22126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
22024.10.2026, 14:48
