Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան

24
Այսօր, 17:12
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նավը, օդանավը, ավտոմեքենան, գնացքը չեն կարող տեղ հասնել, եթե դրանք չունեն հստակ ուղերթ։ Հայաստան պետությունը նման է ծովում մոլորված, անղեկ, անառագաստ նավի, որը օտար ջրերում աննպատակ նավարկում է։ ՔՊ-ական իշխանությունը չունի Հայաստանի զարգացման արտաքին-քաղաքական և ներքին առաջընթացի ռազմավարություն, հայեցակարգ, իրենց նպատակն է ամեն կերպ, Հայաստանից արվող նոր զիջումների հաշվին մնալ իշխանություն, տարբեր ձևերով քերել պետբյուջեի մեծ փողերը, վերցված վարկերը։ Իրենք չենք կարողանում կառավարել, բոլոր ոլորտներում ձախողվել են, սակայն համառորեն կառչել են իշխանությունից։ Սա Հայաստան պետության կործանման ուղին է։ Հետո դրա համար կմեղադրեն «նախկիններին», ընդդիմությանը, Ռուսաստանին, Թրամփին, Եվրոպային, բայց ոչ՝ իրենց»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան