«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան
187
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ., 21:06
![]() «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք կատարում, պատերազմ կլինի։ Այսինքն՝ Ադրբեջանը վերջին շրջանում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքերին, ասենք՝ այդպես անենք, որ պատերազմ չլինի՞․․․ Սահմանադրությունը փոխենք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանենք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տանք, թե չէ պատերազմ կլինի․․․ Սա դիվանագիտություն չէ։ Սրանք միակողմանի զիջումներ են․․․ Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն համայնքը պետք է մնա Հայաստանի տարածք՝ դիվանագիտական ճանապարհով։ Հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»։ Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
