Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է
![]() Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: Ընտրությունների հոկտեմբերի 25-ին են: «Մեր կուսակցությունը լինելու ա... «Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»,- նշել է Առուշանյանը: Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր: 2021-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի դեմ պայքարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում էր: Այդ ընտրություններից հետո կալանավորվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գորիսի նախորդ ընտրություններին բանտից հաղթեց ՔՊ-ին: Ընտրողների 60 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր Առուշանյանի օգտին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
