ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը
![]() ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին (Օհայո նահանգ, Հանրապետական կուսակցություն) սեպտեմբերի 2-ին Ներկայացուցիչների պալատի Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովում՝ «Ռազմավարական գործընկերություններ կենսական նշանակության ռեսուրսների ու մատակարարման շղթաներն ապահովելու համար» խորագրով կայացած լսումների ժամանակ բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդմամբ՝ Քերին իր ելույթը սկսել է՝ շեշտելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի հարցին։ Ադրբեջանը հայ պատանդների թվում պահում է նաև Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։ Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովն իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության նկատմամբ, և Քերին Բաքվի գործողությունների մասին բարձրաձայնել է կենսական ռեսուրսների և մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Քերիին՝ պատանդների հարցը բարձրացնելու համար, և կոչ է արել Քոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող բոլոր հայ պատանդների ազատ արձակման համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
