ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
1023
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ., 09:13
![]() Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ի պատասխան իրանական նավթատարների ուղղությամբ իրականացված հարվածների, հարձակվել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին։ Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ հարվածների թիրախում են եղել «Ալ-Ազրաք» ավիաբազայում F-35, F-16 և F-15 կործանիչների տեղակայման ու տեխնիկական սպասարկման օբյեկտները, որոնց հասցվել է «ծանր վնաս»։ Լրատվամիջոցը հայտնում է, որ հրթիռային հարված է հասցվել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ականակիրների: ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը գիշերը հայտնել է, որ ոչնչացրել է իրանական հինգ նավթատար։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
