«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան գրառումը․ «Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգթոնը կարող է վերահսկել։ Ըստ հոդվածի. 1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։ 2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։ 3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։ 4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ 5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։ 6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։ 7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։ 8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։ 9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։ 10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։ 11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։ Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։ 12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։ 13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Flydubai-ի չվերթի միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը»․ Թրամփ (տեսանյութ)
3413:48
«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3613:42
«Սրբազանի մասին խոսում են մարդիկ, ովքեր կարգալույծ հռչակված հոգևորականներին ուղղորդել էին վեհարանի դռները ջարդելու». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5613:24
«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»․ լրագրողը՝ Վահե Ղալումյանին (տեսանյութ)
6313:12
«Միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել նիստերի դահլիճ». Ռուբեն Ռուբինյան
5713:06
«Իմ փողկապից քաշել էին, պաշտպանվում էի»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
8012:54
