«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան
233
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ., 15:00
![]() «Գիշերը ժամը 3-4-ից հետո սկսվել են կանչերը, մինչև առավոտ ունեցել ենք 23-24 կանչ, որոնցից 15-ը մոտավորապես նման գանգատներով, երեքը հոսպիտալացվել են՝ 3, 5 և 12 տարեկան երեխաներ, որոնց վիճակն այժմ բավարար է»,- «Նյուզ»-ի եթերում հայտնել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը՝ անդրադառնալով աղիքային վարակի հերթական դեպքին։ «Այսօր էլ կանչեր կան, արդեն ամբուլատոր հաճախումներ, հիմնականում ընտանեկան բժիշկների հետ հեռախոսային խորհրդակցություններ, խորհուրդներ և այլն։ Ծանրաբեռնված աշխատում ենք»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բյուրեղանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել է։ |

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
14116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
22013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
24511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
25509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
25309.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
22706.11.2026, 01:06
