Իրանը նոր հրթիռ է փորձարկել ամերիկյան ավիակրի ուղղությամբ
![]() Իրանի զինված ուժերը 48 ժամ առաջ առաջին անգամ նոր հականավային հրթիռ են փորձարկել ամերիկյան ավիակրի ուղղությամբ։ Press TV-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Ավելի ուշ նա հաղորդել է, որ հրթիռի արձակումից կարճ ժամանակ անց ավիակիրը լքել է փորձարկման գոտին։ Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ պատասխան հարվածներ է հասցրել իրանական հում նավթ տեղափոխող երեք լցանավերի՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից տարածաշրջանի ջրերում պարեկություն իրականացնող ամերիկյան երկու ռազմական նավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման։ Հրամանատարությունում նշել են, որ ամերիկյան ավիակիրն ու ականակիրը հաջողությամբ խուսափել են Իրանի կողմից իրականացված հարձակումներից։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
