«Հնարավոր է՝ Քոնգրեսի ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կրեմլում Պուտինի հետ Ուիթոքֆի և Քուշների բանակցության արդյունքի մասին խոսելը դժվար է, որովհետև այդպիսի բանակցության արդյունքը լինում է թերևս օրերի, շաբաթների, իսկ գուցե ամիսների ընթացքում։ Հնարավոր չէ տեսնել այդ արդյունքը մի քանի ժամ անց։ Կարող ենք դիտարկել հայտարարությունները, և այդ իմաստով հետաքրքության է արժանի Պուտինի օգնական Ուշակովի խոսքը։ Մասնավորապես այն հատվածը, երբ նա նշում է, որ ռուսական կողմը հայտնել է պատերազմի բոլոր նպատակներին հասնելու վստահություն։ Հետաքրքիր ձևակերպում է, որովհետև թողնում է տպավորություն, թե Ուիթքոֆն ու Քուշները հարցրել են՝ կհասնե՞ք նպատակներին, ռուսական կողմն էլ հայտնել է վստահություն, որ՝ կհասնեն։ Իհարկե հարցնելու մասին արձանագրումն անում եմ այսպես ասած պատկերավոր իմաստով։ Հազիվ թե լիներ այդպիսի ուղիղ հարց, բայց ըստ երևույթին այդտեղ է եղել ուկրաինական թեմայով ինտրիգը։ Հնարավոր է, որ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի որոշակիորեն ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային, առնվազն իմիտացիոն տրամաբանությամբ, ինչը իհարկե այդուհանդերձ կենթադրի գործնականում նվազագույն ակտիվացում և ավելացում։ Մեծ հավանականությամբ, Մոսկվա այցի բուն հարցը եղել է հենց դա՝ իրազեկել անելիք քայլերի մասին, միաժամանակ հասկանալ, թե Մոսկվան դրանք որքանով կդիտի պայմանավորվածությունների խախտում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
