Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ.

«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան

80
Այսօր, 21:36
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան էջում գրել․ «Թե բա՝ Նիկոլի հետ նկարվել ա էդ տականքը, էդ ծախու ընդդիմադիրը, էդ պաշտոնի մեռածը, էդ լատենտ ՔՊ-ական շունը։
Ձեր սիրած լեզվով ասեմ, սիրելի՝ Հայաստանի համար սրտացավ մարդիկ՝ узбагойтесь։
Էսօր մասնակցում էի Արմեն Գրիգորյանի «Մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին։ Ձեզանից ոմանք գուցե գիտեն, ոմանք՝ ոչ, բայց ես քիչ բան չեմ արել 2018 թվականի հեղափոխության համար։ Արել եմ ու չեմ զղջում։
Չեմ զղջում, բայց ափսոսում եմ, որ իրական հեղափոխություն՝ արժեքների հեղափոխություն, ինստիտուտների մակարդակում հեղափոխություն, որին ես սպասում էի, տեղի չունեցավ ու դեռ տեղի չի ունեցել։
Ափսոսում եմ, որ ութ տարի պահանջվեց մեզանից՝ որպես հասարակություն, և գործող իշխանություններից՝ որպես պատասխանատվություն ստանձնած թիմ, որպեսզի կարողանանք խոստովանել ու ընդունել, որ Հայաստանի սուբյեկտայնացումն այլընտրանք չունի։
Լա՞վ է անում Նիկոլը դա։ Ո՛չ, շատ վատ է անում։ Բայց ինքը ԱՆԿԱԽ Հայաստանի պատմության մեջ առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին ու պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահը։
Հեղափոխությունը մի օրվա բան չի։ Իմ գնահատմամբ՝ 2018-ին սկիզբ է դրվել հեղափոխության, բայց այն արժեքները, որոնցով պիտի առաջնորդվենք մենք, այն հարաբերությունները, որոնց մենք արժանի ենք միմյանց հետ շփումներում, դեռ շատ հեռու են հեղափոխված ու ազատ լինելուց։
Կարո՞ղ է դա անել Նիկոլը։ Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ։
Բայց իմ, մեր, ժողովրդի խնդիրը այն չէ, որ նրան համոզենք կամ պարտադրենք փոխվել և լինել ավելի լավը, քան կա ինքը։ Մեր գործը լրիվ այլ է՝ գոյություն ունեցող հնարավոր և անհնար բոլոր միջոցներն օգտագործել՝ Հայաստանում արժեքային հեղափոխությունը հաջորդ փուլ հասցնելու համար։ Ընդդիմադիրը նա չէ, ով Նիկոլ է անիծում, կամ ով անտինիկոլ է, կամ հակաքոչարյան։ Ընդդիմադիրը նա է, ով գաղափարական հակասություն ունի գործող համակարգի հետ, ունի արժանապատիվ, ազատ ու անկախ պետություն կերտելու տեսլական և այդ տեսլականն իրականացնելու գիտելիք ու կամք։ Դրա մեջ ես ինձ տեսնում եմ։ Ձեզանից շատերին էլ եմ տեսնում։ Իսկ շատերին չեմ տեսնում, քանզի այդ գաղափարական պայքարի հիմնական թիրախներից մեկը հենց դուք եք՝ որպես պսևդոինտելիգենցիա։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Հ.Գ.
Ես անձնական արխիվ ունեմ տարբեր մարդկանց հետ ու տարբեր դրվագներից։ Էսօր էլ միայն Նիկոլի հետ չեմ նկարվել։ Էլի սելֆիներ ու կադրեր ունեմ միջոցառումից։
Բայց որ սարքել եք հոռոմի տեռը, դնեմ նկարը, թող չուզողների սիրտը հովանա»։