Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ.

«Ոսկեպացիներին նախապատրաստում են ադրբեջանցիներին դրկից լինելուն»․ Ոսկան Սարգսյան

85
Այսօր, 17:42
«Ոսկեպացիներին նախապատրաստում են ադրբեջանցիներին դրկից լինելուն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերին Ոսկեպարը հանձնելու են, այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգմանը 14 միլիարդ 670 միլիոն դրամ են հատկացրել
Մայիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղի հրապարակում հավաքված ոսկեպարցիներին ասաց, որ ամենակարևոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն։ Փաշինյանը Կիրանց գյուղի օրինակով ոսկեպարցիներին փորձեց համոզել, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանի սահմանի մոտենալով անվտանգության համար ռիսկերը չեն մեծանում, ասելով՝ հիմա 21-րդ դարն է, կապ չունի՝ սահմանից 30 մետր ես հեռու, թե 300 մետր, 30, թե՞ 300 կիլոմետր, սահմանից 1000 կմ հեռու, տանն նստած հեռուստացույց են նայում, պատուհանից ԱԹՍ-ն ներս է ընկնում։ Այսպես նա ոսկեպարցիներին սովորեցնում էր, որ սահմանազատման շարունակության հետևանքով անկլավ հանդիսացվող Վերին Ոսկեպարի հանձնումով՝ Ադրբեջանը կարող է իրենցից 30 մետր հեռավորությամբ հաստատվել։ Նա նաև հայտարարեց, թե պետական աջակցությամբ 21 միլիոն դրամ արժեքով, վարկային ֆինանսավորմամբ Ոսկեպարում կառուցված առանձնատները Ադրբեջանի տարածքին ամենամոտ հատվածում են կառուցվել։ Այդ խոսքերով Փաշինյանը ոսկեպացիներին զգուշորեն նախապատրաստում էր ադրբեջանցիներին իրենց դրկից հարևան տեսնելուն։ Սահմանազատման շարունակության դեպքում Ադրբեջանին կհանձնվեն ոչ միայն Վերին Ոսկեպարի տարածքը, այլ նաև միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի որոշ տեղեր։ Դրանից հետո Տավուշի մարզկենտրոն Իջևանի տրանսպորտային կապը Նոյեմբերյան համայնքի հետ կդժվարանա ։ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհը, որի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024թվականին, ճանապարհի մնացած, մեծ հատվածը պետք է կառուցապատվի։ Տեղեկություններ եմ ստացել, որ ավելի քան երկու ամիս է, ինչ չափագրողներ են աշխատում այդ ճանապարհը կառուցապատելու համար։ Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ « Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն է կառուցվել 2024թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման,նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտևեն։ Ե՞րբէ այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցութ հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար» ։ Հունիսի 29-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստրագրությամբ պատասխան ․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ(գյուղատեղի)- /Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապահի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքերի պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է» ։ Նույն նախարարությունից տեղեկացել եմ, որ այդ աշխատանքները տևելու են 3 տարի, ճանապարհւ հիմնանորոգելու է <<<ԱԱԲ պրոյեկտ>> ՍՊԸ-ն ։ Ամեն փոքր գործից քարոզչական մեծ աղմուկ բարձրացնող իշխանությունը 67 կիլոմետր երկարությամբ, 14 միլիարդ 670 միլիոն դրամ արժեքով ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին հանրությանը չի տեղեկացրել։ Դրա պատճառն այն է, որ հանրությունը իմանալով Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանք հանդիսացող Ենոքավան- Կարմիրգյուղ-Ջուջևան ավտոճանապարհի հիմնանորոգման մասին, կանհանգստանա, որ առաջիկայում սահմանազատման շարունակությունով Ադրբեջանին են հանձնվելու նախկինում ադրբեջանական անկլավ Վերին Ոսկեպարը, Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շատ հատվածներ։ Այդ հանձնումը Հայաստանի համար մեծ վտանգներ է պարունակում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան