«Ես սրտի օլիգարխ չունեմ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Շնորհավորում եմ, ըստ մամուլի տեղեկությունների՝ «Հրազդան ցեմենտ»-ը ևս անցավ ժողովրդին, ասինքն՝ ձեր սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, Հովիկ Աբրահամյանի տան նման»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է՝ արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի։ Ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»։ «Չգիտեմ՝ դուք եք այդ տպավորությունը ստեղծո՞ւմ, թե՞ ինքը՝ ձեր միջոցով, բայց թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի՝ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ զարմանում է, երբ ամեն անգամ այդպիսի հրապարակում է լինում, Նարեկ Նալբանդյանը ինչո՞ւ չի հերքում, և դա նյարդայնացնում է։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
