«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է»․ Արա Զոհրաբյան
![]() «Ինչպես գիտեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են իր եկեղեցական, կանոնական գործառույթը կատարելու մեջ։ Հոգևորականին նա կարգալույծ է հռչակել, և դա համարվել է, որպես դատական ակտի խոչընդոտում, այն դեպքում, երբ դա համարվել է Սահմանադրությամբ և օրենքրերով պետության միջամտելու առումով փակ տարածք»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել։ «Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմից՝ իրենց խիղճն է, արդարությունն ու ճշմարտությունը, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գործը Երևան տեղափոխելը խնդրահարույց է։ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն էլ Երևանում քննվեց, վերջում պարզվեց, որ ընդդատության կանոնի խախտում կար և բեկանվեց, այիսնքն այդ ժամանակահատվածը ջուրը լցրեցին։ Հիմա նույն ռիսկերը կան։ Մի կարևոր մտահոգություն էլ կա, գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որին հանրությունը չի վստահում՝ օրինակ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մալիքսեթյանին»,- հավելեց փաստաբանը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
